Զատիկը հույները տոնում են Նոր տարվա նման՝ շաբաթ, գիշեր ժ. 12-ի հրավառություններով, պաշտոնյաների, պատրիարքի ելույթներով, քեֆ-ուրախություններով: Դե էն հայտնի կրակն էլ, որ մենակ իրենց ու կողքից դամ պահող ռուս ուղղափառներին է հասնում, հատուկ թռիչքով բերում են Երուսաղեմից:
Մարդիկ պատրաստվում են՝ ինչպես Սբ. Ծնունդին, խանութներում՝ մեծ զեղչեր, նվերներ միմյանց: Ոչխար են խորովում՝ ով գյուղերում ազգուտակի հետ, ով էլ քաղաքում: Հեռուստատեսությամբ տարբեր կղզիների բնակիչների ավանդական երգ ու պարերն են: Նայում ես ու հստակ տեսնում՝ էսօրվա Հունաստանն սկի կապ չունի աշխարհով մեկ գովազդված հեթանոսականի հետ:
Եկեղեցիները զարդարում են սպիտակ ու կարմիր ժապավեններով՝ վրաները գրված Χριστός Ανέστη՝ Քրիստոս յարեաւ [ի մեռելոց]:
Ի դեպ, հա, ողջույնը մեր իմացած ռուսական ձևով է, ավելի ճիշտ ռուսներինը, ինչպես և կրոնական գրեթե ամեն ինչ, հունական ձևով:
- Χριστός Ανέστη
- Ἀληθῶς ἀνέστη (воистину անեստի, - ինչպես ասել էր հունարեն բառը մոռացած ծանոթներիցս մեկը՝ ի պատասխան հույներից մեկի ողջույնի):
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/696619.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել