1in.am-ը գրում է.
Ամերիկացի երգիչ Քևին Շարփը, որը հաղթահարել էր քաղցկեղը, մահացել է հիվանդությունից առաջացած բարդություններից, գրում է CNN-ը: Նա 43 տարեկան էր:
Ըստ տեղեկության, Քևինը մահացել է ստամոքսի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Դեռահաս տարիքում երգչին ախտորոշել են ոսկրային քաղցկեղ: Նա երկար տարիներ պայքարել է հիվանդության դեմ, և ագրեսիվ բուժման հետևանքով մարսողության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:
Քանթրի ոճի երգիչը նաև եղել է Make-A-Wish Foundation կազմակերպության անդամ, որը մարդկանց օգնում է հաղթահարել քաղցկեղը: Քևինը 2004-ին թողարկել է Tragedy Gift գիրքը, որում պատմել է սարսափելի հիվանդության դեմ իր պայքարի մասին:
«Նրա երազանքն իրականացավ. նա իր երաժշտության միջոցով հասավ մարդկանց հոգիներին և շատերին օգնեց հաղթահարել քաղցկեղը»,- ասել է երգչի քույրը՝ Մերի Հյուսթոնը:
Քևին Շարփի առաջին և ամենասիրված Measure of a Man ալբոմը թողարկվել է 1995-ին: Հետո նա թողարկել է ևս եևկու ալբոմ՝ Love Is-ը 1998-ին և Make A Wish-ը՝ 2005-ին:



