Լուսանկարը՝ facebook Լաուրա ՆազինյանԵրևանում գրեթե մեկ տարի առաջ 3D պատկեր նկարելու մտահաղացումը, ցավոք, առաջինն իրականացնել չհաջողվեց, սակայն անգամ Նիկոլայ Արնդտի 3D «անդունդից» հետո, հայ ուսանողներին հաջողվեց զարմացնել շատերին։

Emedia.am-ի հետ զրույցում 3D ձևաչափով պատկերի հեղինակներից Լաուրա Նազինյանը մանրամասնեց նախապատմությունը, թե ինչպես որոշեցին ուսանողներով նման ոճի նկար հեղինակել։ «Մեկ տարի առաջ արդեն նպատակ ունեինք նման պատկեր նկարելու, անգամ հովանավոր կար, սակայն նա հրաժարվեց հետագայում ֆինանսավորել։ Ապա ներկերի հետ խնդիր առաջացավ ու մնաց մինչև այս տարի։ Գերմանացի արվեստագետի Երևան ժամանելուց հետո, արդեն մեզ վերջապես հաջողվեց ի կատար ածել դրված նպատակը։ Համացանցում բոլորն ասում են, որ չափազանց լավ է ստացվել. ոգեշնչված ենք»,- ասաց համակարգչային դիզայնի բաժնի ուսանողուհին։ 

Խոսելով առաջարկների ու հետագայում նման այլ աշխատանքների հնարավորության մասին՝ Լաուրան նշեց, որ արդեն մեկ նախաձեռնություն կա ու ուրախ կլինեն հետագայում ևս նման նկարների վրա աշխատել։ «Եթե առաջարկներ լինեն, իհարկե չենք հրաժարվի»,- ասաց ուսանողուհին։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել