Սիրելի հայրենակիցներ մեր օրերում, երբ մոտենում է Հայաստանի ՄՄ մտնելու իրավաբանական վավերացման օրը, հայաստանյան մի շարք գործիչներ, որոնցից ակտիվը Ռուսաստանի գործակալ Աշոտ Մանուչարյանն է, արդեն իսկ սկսել է ռուսամետ պրոպագանդայով լվանալ մեր հայրենակիցների ուղեղները և ներկայացնել, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության կոնտեքստում և ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունում Հայաստանի երգը նույնպես երգված է և մեր միակ փրկությունը լուռ ու հնազանդ Ռուսաստանի շահերը սպասարկելն է: Ոչ, վստահաբար կարող եմ պնդել, որ սա այն պահն է, երբ Հայաստանը պիտի հանդես գա իր ինքնիշխան պետական-դիվանագիտական շահերի տեսանկյունից և նոր հարթության վրա տեղափոխել Ղարաբաղյան հիմնահարցը և ՀՀ պետական քաղաքական շահերը: Ռուսաստանի աշխարհաքաղաքական հեռահար նպատակներն արդեն պարզ են, ՌԴ նախագահ Պուտինը բավականին ուժեղ լիդեր է իր մեծ քաղաքական հավակնություններով, մեր խնդիրն է խելացի կայուն քաղաքականություն վարելով հասկացնել Պուտինին, որ իր քաղաքական հավակնությունները եթե ցանկանում է և եթե թույլ կտան այդ երկրները, թող այդ երկրների նկատմամբ բավարարի, իսկ ՀՀ հետ թող խաղ չանի և որքան էլ առանձին քաղաքական գործիչներ պայքարեն հանուն այս նպատակի, այս ամենի հիմքը դուք եք և ձեր հստակ քաղաքացիական դիրքորոշումը: Կոչ եմ անում երիտասարդներին, լրագրողներին, բոլոր կուսակցություններին, բոլոր հասարակական-քաղաքական գործիչներին ոտքի կանգնել և թույլ չտալ, որ մի շարք մարդիկ Ռուսաստանի կողմից հովանավորվելով ոչնչացնեն մեր իրավաբանական-բարոյական-ազգային շահերը: Կանխենք այս ապազգային գործընթացը և խելացի պայքար մղենք, ոչ թե հանուն Եվրոպա մտնելու,ինչպես Ուկրաինան այլ հանուն մեր ինքինշխանության, իսկ մնացած դիվանագիտական հարաբերությունները միմիայն այդ քաղաքական կոնտեքստում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/253035768213367?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել