Այս վարչակազմի օրոք Ռուսաստանի կցորդ լինելուց մենք չենք կարող խուսափել: Այնպես որ, Ուկրաինայի դառը փորձից մենք ազատ ենք. Արևմուտքը մեզ համար կմնա ընդամենը վերհուշ: Սակայն, եթե շատ չուշացնենք ու կարողանանք ժամանակին ազատվել վարչակազմից, ապա հույս կա, որ ժամանակի ընթացքում ետ կբերենք մեր անկախությունը: Ընդ որում, դրան չի կարող խոչընդոտել ղարաբաղյան խնդիրը, ինչպես սիրում են ներկայացնել սրանք, այլ հենց հանուն Արցախի: Սա մեկ: Երկրորդ, Ռուսաստանից անկախանալը չի նշանակում միացում Արևմուտքին, սակայն ենթադրում է արևմտյան ժամանակակից տեխնոլոգիաների, քաղաքական և այլ մշակույթի և գիտական նվաճումների` մեզ համար ընդունելի մասով, ներդրում մեր կյանքում: Եթե մենք հասնենք դրան (ինչը ոչ անհավանական է և ոչ էլ ֆանտաստիկայի ոլորտից), ապա Ռուսաստանը ստիպված կլինի ճանաչել մեր իրավունքները, այդ թվում՝ իր և Արևմուտքի միջև չեզոքություն պահպանելու իրավունքը: Այս ամենի համար շատ բան պետք չէ` ընդամենը իր օրինավորությամբ երկրի քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն, ինչը իր հետ կբերի հավատ և հայրենադարձություն, և դրանցից առաջացող մնացած ողջ դրականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել