1in.am-ը գրում է.
Հանրության ճնշման ներքո Չինաստանի կառավարությունը հրապարակել է զեկույց երկրում տիրող բնապահպանական իրավիճակի մասին: Ինչպես պարզվել է՝ մշակվող հողերի ավելի քան 25 տոկոսն աղտոտված է առողջության համար վտանգավոր նյութերով:
Նյութերի շարքում, որոնք անթույլատրելի քանակությամբ առկա են գյուղատնտեսական նշանակության տարածքներում, մասնագետներն առաջին հերթին նշում են կադմիումը, նիկելն ու արսենիումը՝ գրում է The Australian-ը:
Այդ թունավոր տարրերը հայտնվել են հողում անվերահսկելի ինդուստրալացման հետևանքով, որը կառավարությունն անցկացրել է վերջին 20 տարիներին:
Արտադրական ծավալի մեծացման մրցարշավում ֆերմերները կիրառել են պարարտանյութերի մեծ քանակություններ: Ըստ այդմ՝ գոյություն չի ունեցել որևէ ծառայություն, որը կապահովեր շրջակա միջավայրի պաշտպանությունը:



