Շատ քիչ ժամանակ է մնացել սեպտեմբերին...Նորից դպրոց, նորից դասեր...ու նորից նույն խնդիրները: Որոշել եմ անդրադառնալ այսօրվա դպրոցներում տիրող իրավիճակին: Ավելի պարզ ասած՝ չկա սովորող, հետևաբար չկա նաև սովորեցնող: Ի՞նչն է խանգարում աշակերտներին սովորել...Այս հարցի պատասխանը դժվար չէ տալ- համացանցը, իրանց արևին «ազատ ջահելություն» անելը, աղջիկների համար տղաները, տղաների համար աղջիկները....մի խոսքով ազատ ու արխաին կյանքի ձգտումը: Էլ չեն մտածում, որ իսկական ազատ ու հանգիստ կյանքը պահանջում է քրտնաջան աշխատանք, որն էլ սերտորեն կապված է ուսման հետ: Էն սովորողների վիճակն էլ վիճակ չի... Ստանում են տարբեր մականուններ՝ դոդիկից սկսած գիրք կրծողից վերջացրած..... հետո էլ Եվրոպա ասելով ման են գալիս (չգիտես ինչի աչք փակելով Եվրոպայի կրթության և զարգացվածության բարձր մակարդակի վրա)... Մի խոսքով կոչ եմ անում բոլոր աշակերտներին- Սովորեք...և թույլ մի տվեք ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ չարիքը կործանի ձեզ էլ, ձեր ապագան էլ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/x.gabrielyan/posts/209916802467149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել