ՀՀ Սահմանադրություն Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Հաճախ եմ նկատում իմ շրջապատում, որ այս պարզ իրավունքը փորձում են չընդունել, փակել, ջնջել, սահմանափակել, պիտակավորել: Զարմանալի չի: Հարյուր տարուց ավել սահմանափակված մարդկանց հանրության համար խոսքի ազատությունը դժվար է ընկալվում, հատկապես երբ երեխաներին «Չի կարելի, մի արա ...» դա ազգային գեն է դարձել:
Եվ սա ոչ միայն պաշտոնյաների մոտ է, այլև ավելի շատ հենց քաղաքացիների մոտ: Պաշտոնյաները ձև են անում, թե հետևում են այլակարծությանը, բայց իրականում իգնոր են անում բոլորին: Քաղաքացիների առաջին ռեակցիան ԱՐԳԵԼԵԼ այլակարծությունը: Ինչի՞ համար:
Ի դեպ, Բ26 բլոգերները ևս առաջարկում են, օրինակ, ֆեյսբուքը փակել: Ասում են՝ բա որ կռիվ լինի, ոնց պետք ա զոհերի թիվը չասենք, որ խուճապ չլինի:
Սենց բաներ