1in.am-ը գրում է.

Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է:

Նախօրեին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն էր, որը կոչվում է նաև Զատիկ և նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Երեկ տոնի կապակցությամբ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մատուցվեց զատկական սուրբ պատարագ:

Իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց: Բոլոր եկեղեցիներում հանգուցյլաների հոգիների խաղաղության համար կմատուցվի հոգեհանգստյան Ս. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր: 

Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել