«Իրավունքի» ընթերցողներից մեկը խմբագրություն էր դիմել հարցով` կապված Սուրբ Զատիկի տոնի հետ.
«Արդյո՞ք ընդունելի է Ս. Զատիկին ամուսնության կամ նշանադրության արարողությունանել եւ որքանո՞վ է ընդունել այն համարել ուրախ տոն»:
Հարցի պատասխանը պարզեցինք Բաղդատի հոգեւոր հովիվ Տ. Պետրոս աբեղա Ազարյանից.
- Հարության տոնն այնքանով է ուրախ տոն, որ եթե չլիներ խաչելությունը եւ ապա հարությունը, չէր լինի նաեւ մարդկության փրկությունը: Քրիստոս իր խաչելությամբ մարդկության մեղքը վերցրեց իր վրա, իսկ հարությամբ մարդկությանը նոր կյանքի հույս տվեց: Եվ քանի որ ուրախ տոն է, դրա համար արգելված է Սուրբ Զատիկին գերեզման այցելել, մինչդեռ, ինչպես գիտեք, մեզ մոտ հին ու նոր մահացածներին տարբեր օրեր են գնում: Ինչ վերաբերում է ամուսնությանն ու նշանադրությանը, նշեմ, որ Մեծ Պահքի ընթացքում չի կարելի ամուսնանալ, նույնը նաեւ Զատիկին, եւ մյուս տաղավար տոներին:
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ