Armlur.am-ը գրում է.
Աջափնյակ-Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նորաշեն-2007 սպառողական կոոպերատիվի քրեական դատավարության հերթական նիստը: Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր, գանձել 1.843.379.449 դրամ գումար և հափշտակել: Այս պատմության մեջ շրջանառվում է նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Պետեկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականի` Ռազմիկ Ավագյանի անունները: Սպառողական կոոպերատիվի նախագահի գործընկեր Լուսաբեկ Սամվելյանն իր վկայության մեջ նշեց, որ Գևորգ Չաուշի 14/3 շենքից 14 բնակարան 300 հազար ԱՄՆ դոլարի դիմաց` ամսեկան 5 %-ով, գրավադրվել է Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Դավիթ Բեգլարյանի մոտ: Դավիթ Բեգլարյանին 2009 աշնանը Նորաշեն-2007-ի նախագահ Արմեն Թադևոսյանի և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի մոտ էր բերել Հայաստանի հարկային կոմիտեի իրավաբանական վարչության նախկին պետ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարեկամ Ռազմիկ Ավագյանը: Դավիթ Բեգլարյանն այն ժամանակ Էջմիածնի հարկայինի պետն էր, և երկուսն էլ, փաստորեն, հարկայինի ղեկավար աշխատողներ էին: Ավագյանը զբաղվում էր ավտոմեքենաների վաճառքով: 4 մեքենա էր ապառիկ ձևով տվել Թադևոսյանին` 1 LAND CRAUSER, 2 E դասի MERCEDES, 1 LEXUS RX 470` 2004 թվականի արտադրության: E դասի 2 MERCEDES-ները, յուրաքանչյուրի շուկայական գինը 30 հազար ԱՄՆ դոլար, կոոպերատիվի նախագահին ապառիկ 3 ամսով տալու համար 30 հազար դոլարից Ավագյանը դարձնում է 45 հազար դոլար: Այսինքն` Ավագյանը վաշխառություն է անում` օգտագործելով հարկայինի բարձրաստիճան պաշտոնյայի իր դիրքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ