Մեր հաստիքային հայագետներն էլի իրար են գզում... Հայկ Դեմոյանն անպատվում է իր ակադեմիական գործընկեր Աշոտ Մելքոնյանին, վերջինս՝ նրան, երկուսով՝ մնացածին, Սփյուռքի հայագետները՝ տեղացիներին, սրանք էլ՝ բոլորին... էս ամենը՝ ամենակարևոր տարելիցից մեկ տարի առաջ... անկազմակերպ, անլուրջ, անգաղափար, կիսատ-պռատ, անհիմն հավակնությունների մեջ թաղված, բայց կիսագրագետ. ցավոք, ժամանակակից հայաստանյան ցեղասպանագիտության դեմքը, հիմնական պահանջն էլ աշխարհից՝ որ Օբաման վերջապես արտաբերի էդ անիծված բառը... լավ, երբ էսքան սահմանափակ դարձանք... վերջերս առիթ ունեցա լսելու Վենետիկի Կաֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր հայր Լևոն Զեքիյանին. հիացած եմ նման լայն մտահորիզոնի տեր, բոլոր կարծրատիպերից զերծ ու օբյեկտիվորեն հիմնավորված պահանջատիրությամբ լեցուն այդ մարդու խոսքով, մտքով, գործով... երանի մերոնք էլ մի քիչ լրջմիտ, լայնախոհ ու պահանջված լինեին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10201025290993894?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել