ArmnewsTV.am-ը գրում է.
Ամերիկյան դեսպանատան տարածքում հավաքվելու առիթը ֆուտբոլն էր: Ընկերական մրցաշարին մասնակցելու համար հրավիրվել էր Հայաստանի կանանց հավաքականը, որի առաջին մրցակիցը ԱՄՆ կառավարության հովանավորած կրթական ծրագրերի շրջանավարտների թիմն էր: Եզրային գծից այն կողմ իր հերթին էր սպասում նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիմը:
Չնայած այս խաղերը մարզական լուրջ նշանակություն չունեն, բայց անողոք պայքարից հայ աղջիկները չխուսափեցին: Դա էլ բավական չէր, մարզական բախտը երես էր թեքել Հայաստանի կանանց հավաքականից: Քրիստինե Մանգասարյանը, թվում էր, լավ է հարվածել 11- մետրանոց նշակետից, բայց դարպասապահն ավելի հուսալի խաղաց:
Հայ աղջիկները 2-րդ խաղում նույն` 3:1 հաշվով հաղթեցին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/26452
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



