Կարմիր ձուն իշխանության խորհրդանիշ է համարվել շատ հին ժամանակներում, երբ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները մեկ առաջնորդի ձեռքում էին: Հավկիթը` կյանքի, իսկ կարմիր ձուն ի վերուստ տրված իշխանության խորհրդանիշն էր: Այդ ժամանակ առաջնորդին կարմիր ձու էին նվիրում, որ երկար կյանք ունենա և ցմահ պահպանի իշխանությունը: Ասում են, Նապոլեոն Բոնապարտի ծննդյան օրը հավերը կարմիր ձու են ածել: Դա համարել են երկնային նշան, իբր Նապոլեոնը իշխանություն է ունենալու, որը պահպանելու է մինչև կյանքի վերջ: Վերջերս էլ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Հռոմի Ֆրանցիսկոս պապին կարմիր հավկիթ նվիրեց: Այսպիսի նվիրատվություն չէր եղել ավելի քան 1000 տարի: Ներկայում կարմիր ձու նվիրելու սովորույթը պահպանվել է միայն Սուրբ Զատկի օրը: Այդպիսով ցույց են տալիս, որ ճանաչում են Քրիստոսի իշխանությունը: Իսկ կարմիր հավկիթներ կռվացնելով, թե պատրաստ են կռվել հանուն Քրիստոսի, հանուն Աստծո իշխանության: Սուրբ գրքում ասված է, որ Հարությանը նախորդող շաբաթ օրը Հիսուսն իջել է դժոխք և կործանել այն` մարդկությունը փրկելով դժոխք ընկնելու սարսափից: Շնորհակալ լինենք մեր Տիրոջը և ասենք` Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=615082921913372&set=np.28692065.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել