1in.am-ը գրում է.
Իրանն Ադրբեջանի հետ քննարկել է արտոնագրային ռեժիմը չեղյալ հայտարարելու հարցը, ներկայումս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Այս մասին գրում է IRNA գործակալությունը`վկայակոչելով Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմփուրին:
Ռահիմփուրը հույս է հայտնել, որ առաջիկայում այդ հարցը կլուծվի:
Նրա խոսքով` ներկայումս ԱԳ նախարարության հատուկ խումբն ուսումնասիրում է այլ երկրների մուտքի արտոնագրային ռեժիմն Իրանի քաղաքացիների համար չեղյալ հայտարարելու հարցը: Նա նշել է նաև, որ Իրան ելումուտը հեշտացնելը Թեհրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_iran_266679.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել