Armsport.am-ը գրում է.
Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4:2 հաղթեց «Մայնցին»:
«Բորուսիան» խաղադաշտ էր դուրս եկել հետեւյալ մեկարկային կազմով.
Լանգերակ, Պիշչեկ, Հումելս, Սոկրատիս, Դուրմ, Շահին, Կիրճ, Ռոյս, Մխիթարյան, Յոյիչ, Լևանդովսկի:
«Բորուսիա» Դ. - «Մայնց»՝ 4:2
Գոլերը՝ Յոյիչ 6, Լեւանդովսկի 18, Պիշչեկ 56, Ռոյս 79(11 մետ.) – Օկազակի 14, 53
Հեռացում՝ Բունգերտ 78(«Մայնց»)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 81-րդ րոպեին: Հենց Մխիթարյանի արդյունավետ փոխանցումից հետո Ռոբերտ Լեւանդովսկին գրավեց դարպասը:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակում է 64 միավոր եւ հաստատվում երկրորդ հորիզոնականում: «Մայնցը» 47 միավորով 7-րդ տեղում է:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2014/04/19/%D4%B2%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%A1-%D5%84%D5%A1%D5%B5%D5%B6%D6%81-4-2/456063
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել