Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարսել Շմելցերը հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում:

Պաշտպանն ամռանը հնարավոր է տեղափոխվի Անգլիա:

Ինչպես տեղեկացնում է գերմանական մամուլը, «Լիվերպուլը» ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ալի Սիսոկոյին փոխարինող:

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի հեղինակել է մեկ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել