Միսը, պանիրը, ձուն և ձուկը կարող են էժանանալArmnewsTV.am-ը գրում է.

Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակն այս տարի կայուն տեմպերով աճում է, ինչը նպաստում է նաև կենդանական ծագման մթերքի արտադրության ծավալի աճին: Միայն մարտին, անցած տարվա նույն ժամանակի համեմատ, մսի արտադրությունն ավելացել է մոտ 5 %, կաթինը` 6.7 %, իսկ ձվինը` 6.1 %:

Ըստ Գյուղնախարարության, այս ցուցանիշները հանգեցնում են նաև ներկրման և արտահանման ծավալների փոփոխության: Այսպես, ապրիլի 15-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակի համեմատ, մեր երկրից արտահանված մսի և մսամթերքի ծավալն ավելացել է 144.4 %-ով, իսկ պանրինը` 168.3 %-ով: Գրեթե 160 %-ով ավելացել է նաև ձկան և ձկնամթերքի արտահանումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել