1in.am-ը գրում է.
Լիբանանում նախագահական ընտրությունները տեղի կունենան նշանակված օրը՝ ուրբաթ օրը հայտարարել է երկրի վարչապետ Թամամ Սալամը: Նրա խոսքով՝ «ապրիլի 23-ին դրանք անցկացնելու համար ոչ մի խոչընդոտ չկա»: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մեր պարտքն է՝ ազգային պահանջը կատարել սահմանադրության և ժողովրդավարական ավանդույթների համաձայն»,- ասել է Սալամը՝ մարոնիական եկեղեցու պատրիարք Բիշար Ռայիի հետ հանդիպումից հետո:
Սալամի կոալիցիոն կառավարությունը, որում ընդգրկվել են հիմնական պատգամավորական խմբերը, վստահության քվե է ստացել մարտի 19-ին: Նրա գլխավոր առաջադրանքներից է՝ «պետութան նոր ղեկավարի ընտրության համար պայմաններ ստեղծելը»: Ըստ Լիբանանի դավանաբանական կարգի՝ պետական բարձրագույն պաշտոնը պատկանում է քրիստոնյա մարոնիներին: Վարչապետը նշել է, որ նրանց հոգևոր առաջնորդը (պատրիարք Ռային) «սպասվող քվեարկության հարցում լավատեսորեն է տրամադրված»:
Գործող նախագահ Միշել Սուլեյմանի լիազորություններն ավարտվում են մայիսի 25-ին: Խորհրդարանի նիստը, որի ժամանակ կընտրվի երկրի նոր ղեկավարը, նշանակված է ապրիլի 23-ին:



