Ինչո՞վ է վտանգավոր երկարատև քաղցըLife.panorama.am-ը գրում է.

Երկարատև քաղցը հանգեցնում է նրան, որ օրգանիզմը սկսում է «ուտել» սեփական մկանները: Սա ֆիզիոլոգիայի տեսանկյունից ողջամիտ լուծում է, քանի որ մկանները սպառում են էներգիայի մեծ մասը: Ճարպերը հալվում են այն ժամանակ, երբ մկանների հիմնական մասը հյուծվում են:

Քաղցի ժամանակ մկաններում եղած ճարպերը և ամինաթթուները չեն քայքայվում մինչև ինքնուրույն պարզ մթերքների մակարդակը: Օրգանիզմը լցվում է թունավոր նյութերով, իսկ մաշկը ացետոքացախաթթվի կուտակման արդյունքում սկսում է բուրել ացետոնի հոտով:

Քաղցած մնալու ևս մեկ բացասական կողմը` ատերոսկլերոզն է: Օրգանիզմը սպառում է իր ճարպերը, սակայն որպեսզի դրանք լյարդ տեղափոխի «մշակման» համար, անհրաժեշտ են սպիտակուցներ, որոնք չեն բավարարում: Արդյունքում ճարպը պարզապես մնում է անոթների պատերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել