1in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շվեյցարական բանկերում իր հաշվեհամարների վրա ունի մոտ 40 մլրդ դոլար: Այս մասին գրել է բրիտանական The Times-ը՝ թերթի առաջին էջին զետեղելով նյութ Պուտինի հարստությունների մասին: 

Ըստ պարբերականի՝ պատժամիջոցների տակ կարող է հայտնվել նաև անձամբ Պուտինը. ամերիկյան իշխանությունների կողմից արդեն իսկ դիտարկվում է Պուտինին պատկանող ակտիվների սառեցումը: 

The Times-ի փոխանցմամբ՝ շատ դժվար կլինի ապացուցել, որ այդ ակտիվները պատկանում են Պուտինին, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դա պարզելու համար հետախուզական լիազորություններ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել