Lragir.am-ը գրում է.

Կոլումբիացի հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մարմինը դիակիզվել է, գրում է ՌԲԿ գործակալությունը՝ հղում անելով կոլումբիական RCN ռադիոկայանին: Մահացածի հարազատների ցանկությամբ հրաժեշտի արարողությունն անց է կացվելու հարազատների նեղ շրջանում:

Գրողի աճյունն այնքան ժամանակ է պահվելու թաղման բյուրոյում, քանի դեռ Մարկեսի հարազատները չեն որոշել, թե որ երկրում է հողին հանձնվելու: Մեքսիկայում նրա հետ ապրած ընտանիքի անդամները ցանկանում են հուղարկավորել տեղում, իսկ Կոլումբիայում մնացած հարազատները պնդում են, որ աճյունը հողին հանձնվի հայրենիքում: Քննարկվում է նաև աճյունը երկու մասի բաժանելու և երկու տեղ հողին հանձնելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել