1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում Boeing 737-ը արտակարգ վայրէջք է կատարել՝ պայթյունի սպառնալիքի պատճառով: Ինքնաթիռում եղել են մոտ 160 ուղևորներ: Այս մասին գրում է Reuters-ը:

Delta Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-ը Դենվերից թռչում էր Դեթրոյթ: Սակայն անձնակազմի անդամն ինքնաթիռում գտել է գրություն, որում նախազգուշացվում էր պայթյունի մասին: Ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Դենվերի օդանավակայան:

Ինքնաթիռն այժմ գտնվում է օդանավակայանի առանձին հատվածում, բոլոր 151 ուղևորները և անձնակազմի 6 անդամները տարհանվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել