Մի մտածելակերպ եմ նկատել մեր ժողովրդի մեջ, դա «կանխիկով» մտածելակերպնա, այսինքն երբ անում են մի բան ու դրա պտուղները ուզում են տեսնել հենց նույն րոպեին` չկառուցելով ոչ մի երկարաժամկետ ծրագիր...
Շատ շատերի մոտ չկա ձգտումը նորը ստեղծելու, ռիսկի դիմելու, որը իմ կարծիքով կործանարար հետևանքներ կարող է ունենալ, քանի որ այն, ինչով զբաղվում են բոլորը, ինչը արդեն լճացած վիճակում է գտնվում, արդեն ոչ մեկի պետք չէ...
Իմ կարծիքով դա անընդունելի է գոնե երիտասարդների դեպքում, քանի որ նրանց կյանքը դեռ առջևում է, ու պետք է ինքնակատարելագործվել, ձգտել հասնել սեփական մասնագիտության կամ մասնագիտացման ոլորտում ամենաբարձր նիշերին, ու կուտակել այնպիսի «կապիտալ», որի միջոցով հնարավոր լինի հասնել հաղթանակների, ու չասեք, որ ներկայիս սոցիալական դրությունը ու գումարի առկայությունը պարտադիրա, քանի որ ես անձամբ իմ մաշկի վրա եմ զգացել առանց լուրջ կապիտալի գործ հիմնադրելու, դրա սկզբնական դառը պտուղները ճաշակելու գործընթացը` մարդու մտքին տեղ լինի, չկա նենց բան որ մարդ պլանաորի, ամեն ինչ անի դրան հասնելու համար ու չկարողանա հասնել, ուղղակի թարգեք գործ չլինելուց բողոքելը, ու սկսեք մտածել ̀ ինչ կարելի է անել ու ինչով կարելի է զբաղվել, որպեսզի հնարավոր լինի հասնել հաղթանակի...

Հ.Գ. Սկսեք մտածել երկարաժամկետ ծրագրերի, նոր գործ հիմնադրելու մասին, ու ԹԱՐԳԵՔ ԳՈՐԾԻ ՉԼԻՆԵԼՈՒՑ բողոքելու ՎԱՏ սովորությունը...

Հ.Գ. Ամեն ինչ հնարավոր է` միայն թե լինի ցանկություն ու դժվարություններից չհուսալքվելու ու դրանց հեշտ լուծումները գտնելու մղում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել