Ռուսաստանը կվերադառնա ԵԽԽՎ, երբ վերացվեն պատժամիջոցներըPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները իրենց դժգոհությունն են հայտնել ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու հետ կապված: Այս մասին տեղեկացնում է «Russia Today»-ը:

«ԵԽԽՎ-ում պետք է հասկանան, որ միայն Ռուսաստանի լիակատար մասնակցության դեպքում կարող է այդ մարմինը իր ամբողջական գործունեությունը իրականացնել` որպես համաեվրոպական միջխորհրդարանական համագործակցության մարմին, որը առաջ է մղում հավասարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության գաղափարները: Ցանկացած ուրիշ տարբերակ հանգեցնելու է քաղաքական փակուղու»,- ասված է հայտարարության մեջ:

Ռուս խորհրդարանականները միաժամանակ անընդունելի են համարել Արևմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառումը ուկրաինական դեպքերի հետ կապված և դատապարտել են Ռուսաստանին միջազգային մեկուսացման մեջ դնելու փորձերը, որոնք դրսևորվում են Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների տեսքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել