Երկիր մոլորակից 12 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա հայտնաբրեվել է երբև չտեսնված ջրի գոլորշու ամպ, որն ունակ է բավարարել երկիր մոլորակի ողջ բնակչության ջրի պահանջարկը ավելի քան 20.000 անգամ:
Սա անխոս տիեզերքում հայտնաբերված ջրի ամենամեծ պաշարն է: Հետաքրքիր է, որ ջրի այս հսկայական կուտակումը տիեզերքի այն հատվածում է, որն ընդունված է անապատային չոր համարել:
Ջրի ամպը կուտակված է մի սև խոռոչի շուրջ, որն անընդհատ էներգիա է արտազատում, իսկ էներգիայի ալիքները ջուր են ստեղծում ջրածնի և թթվածնի ատոմների բախման արդյունքում:
NASA-ն այս ջրի քանակը գնահատում է համաշխարհային օվկիանոսի ջրի պաշարների 140 տրիլիոնապատիկի չափ: Դա նշանակում է, որ ջրի այդ ծավալը կարող է բավարարել երկիր մոլոարկի նման ևս 140 տրիլիոն մոլորակի, կամ ավելի քան 28 գալակտիկայի:
Ջրի քանակի չափ շլացնող է այս «գործարանի» տարիքը: Այն առաջացել է այն ժամանակ, երբ տիեզերքն ընդամենը 1.6 միլիարդ տարեկան էր՝ այսինքն ջրի պաշարը ստեղծվել է տիեզերքի ձևավորման հենց սկզբնական փուլում:
Իհարկե մարդիկ դժվար թե երբևէ կարողանան հասնել այս պաշարներին, բայց սա հուշում է, որ ջրի պաշարներ կարող են բացահայտվել մեզ համար շատ անսպասելի անկյունենրում:
Հիշեցնեմ, որ գիտնականները ընդամենը 40 տարի առաջ են հաստատել այն թեզը, որ ջուրը կարող է բացի Երկիր մոլորակից այլ տեղերում էլ հայտնվել: