Ֆինները ստեղծել են սուրճի բաժակ, որի օգնությամբ հնարավոր է ինտերնետ մտնել։ Paulig սուրճի ընկերության աշխատակիցներից մեկի խոսքով՝ նոր սարքում յուրահատուկ տեխնոլոգիա է կիրառվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Բաժակն ունի էկրան և Bluetooth, որի օգնությամբ հնարավոր է միանալ սմարթֆոնի։ Էկրանը միանում է ջերմացումից ստացվող էներգիայով, այսինքն՝ այն ժամանակ, երբ բաժակի մեջ տաք ջուր են լցնում։
Bluetooth-ի շնորհիվ էկրանին կարող է երևալ ցանկացած պատկեր՝ լուսանկար, հաղորդագրություն ընկերներից, տարբեր գրություններ, կոմիքսներ՝ ստացված համացանցի միջոցով։
Բացի այդ, սմարթֆոնին միացնելուց հետո հնարավոր է տեսնել սուրճի ջերմաստիճանն ու գնահատել՝ այն սա՞ռն է, թե՞ չափազանց տաք։
Հեղինակի խոսքով՝ սուրճն ինքնին շփմանը նպաստող ըմպելիք է։ Գյուտը կարող է հետաքրքիր լինել ֆինների համար, որոնք առաջին տեղն են զբաղեցնում աշխարհում սուրճի իրացման ծավալով. ավելի քան 12 կգ՝ մեկ տարում՝ մեկ անձի կտրվածքով։