1in.am-ը գրում է.

Մեր ժամանակների մեծագույն գրողներից մեկը՝ օժտված կանխատեսելու շնորհով. այսպես է բնութագրել Գաբրիել Գարսիա Մարկեսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը՝ հայտնի գրողի մահվան կապակցությամբ, ԱՄՆ վարչակազմի ղերավարը խոստովանել է, որ Մարկեսը դեռ պատանեկության տարիներին է եղել իր սիրելի հեղինակը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

«Գաբրիել Գարսիա Մարկեսի վախճանով աշխարհը կորցրեց մեծագույն գրողի, որն օժտված էր կանխատեսելու շնորհով»,- ընդգծել է Օբաման: 

Նա հիշեցրել է, որ Մարկեսը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Հարյուր տարվա մենություն» վեպի լույսընծայումից հետո: 

«Մի անգամ ես պատիվ ունեցա հանդիպելու նրան Մեխիկոյում, որի ժամանակ նա ինձ նվիրեց իր գիրքը՝ ինքնագրով, որը թանկ է ինձ համար մինչ օրս: Որպես հպարտ կոլումբացի, որպես ամերիկյան մայրցամաքի ձայն ու ներկայացուցիչ, ինչպես նաև «Մոգական ռեալիզմի» վարպետ՝ նա ոգեշնչեց բազմաթիվ մարդկանց՝ երբեմն ստիպելով նրանց անձամբ գրիչ վերցնել»,- նշել է Օբաման: 

Հայտնի կոլումբացի գրողը մահացավ երեկ՝ կյանքի 88-րդ տարում, Մեխիկոյում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել