Ալլա Պուգաչովան Պուտինի դեմ է հանդես եկել (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Ալլա Պուգաչովայի նոր տեսահոլովակը, որը համացանցում է հայտնվել իր ծննդյան օրը, Ռուսաստանում ընդդիմադիր ցույցերը ցրելու դրամատիկ կադրեր է պարունակում, հայտնում է mk.ru-ն:

Ալլա Պուգաչովան ներկայացրել է իր նոր երգը՝ «Մեզ խփում են, մենք թռչում ենք»:

YouTube-ում տեղադրված տեսահոլովակում օգտագործվել են կադրեր Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվող բողոքի ակցիաներից:

Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալլա Պուգաչովային «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» չորրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել