-Վերջին շրջանում ամենահաճախ էկրաններին երևացող հաղորդավարներից ես, ունես մի քանի հաղորդում: Սպասե՞նք նորերին, թե դեռ ոչ:
-Մի քանի հաղորդում ունենալը, իհարկե, խոսում է հաջողությունների մասին, բայց այդ ամենով բավարարվել չի կարելի, անդադար պետք է կատարելագործվել, ինչն էլ փորձում եմ անել ամեն օր՝ ինքս ինձ վրա աշխատելով: Թեպետ Վիքենդ հաղորդումս նոր է 21 TV եթերում, ընդամենը մի քանի ամիս, բայց արդեն չեմ վախենա նշել՝ հաջողված, միևնույն է, նորությունների, իհարկե, սպասեք, մտքերս և տրամադրվածությունս անսպառ և լուրջ են: Իսկ 21 TV-ի եթերում կարող եք արդեն տեսնել նորություններ: Ունենք նոր և հետաքրքիր հաղորդումներ: Իսկ նորությունները շարունակական են լինելու:
-Ամեն դեպքում թատրո՞ն, թե հեռուստատեսությու՞ն: Որը ի՞նչ է տալիս քեզ:
-Սրանք երկու տարբեր աշխարհներ են, որոնք ես երբեմն կապակցում եմ իրար հետ: Փորձում եմ այս ոլորտների հնարքները օգտագործել, լավ արդյունք ստանալու համար երկուսում էլ: Օրինակ՝ թատրոնի բեմական խոսքը անսահման օգնում է եթերում, կարողանում ես ճիշտ ընտրել այնպիսի ինտոնացիա, այնպիս խոսելաոճ, որ հեռուստադիտողը լսի և չհեռանա հեռուստաէկրանից: Իսկ հեռուստատեսության միջոցով էլ հաճախ անդրադառնում եմ թատերական կյանքին, փորձում եմ երիտասարդներին էլ ավելի տեղեկացված դարձնել թատրոնից և ուղղորդել այնտեղ:
-Քեզ հաճախ նույնացնում են Նազենի Հովհաննիսյանի հետ, ասում են, որ դու նրա հետքերով ես գնում: Այնուամենայնիվ, կա՞ այնպիսի հաղորդավար մեր հեռուստաեթերում, ով քեզ համար օրինակ է ծառայում:
-Իրոք որ, շատ հաճախ են մեր ուղիները նույնացնում: Այժմ ես ել եմ խաղում Դրամատիկաան թատրոնում, ինչպես մի ժամանակ նա, հանդես եմ գալիս հեռուստատեսությամբ, բայց, իհարկե, նրա եթերային պրոֆեսիոնալիզմին հասնելու համար դեռ շատ պետք է աշխատեմ: Իսկ մեր հեռուստատեսային իրականության մեջ կան, իհարկե, իմ կողմից շատ սիրված հաղորդավարներ: Օրինակ՝ հենց Նազենին, Սոնա Վերդյանը, Գոհար Գասպարյանը, էլ չեմ խոսում մեր հեռուստատեսային լեգենդների մասին:
-Իսկ ո՞րն է տարբերությունը Դիանա Մալենկոյի եթերում և եթերից դուրս: Ինչպիսի՞ն ես ընկերական շրջապատում, ինչպիսի՞ն որ չես եթերում:
-Դիանա Մալենկոն մեկն է և անկեղծ է ամեն տեղ՝ թե թատրոնում, թե հեռուստաեթերում, թե կյանքում: Բայց, իհարկե, ամեն մեկն իր առանձնահատուկ մոտեցումն ու վերաբերմունքն է պահանջում, ըստ որի էլ ձևավորվել է եթերային, բեմական և կյանքային Դիանա Մալենկո կերպարը: Բաց և անկեղծ եմ ամենուր:
-Դիանա վերջերս շատ խոսվեց նաև քո անձնական կյանքի մասին...Կապեցին քո և Էրիկի ուղիները...Այնուամենայնիվ, երբ ես պատրաստվում ընտանիք կազմել, Էրիկը կապ կունենա՞ դրա հետ, թե՝ ոչ:
- Ամենաշատն ինձ նյարդայնացնում է այն, որ մարդկանց ավելի հետաքրքրում է արտիստի անձնական կյանքը, քան գործունեությունը, բայց քանի որ այս թեման կարծես անսպառ է դարձել, կանրադառնամ այս հարցին: Բազմիցս նշել եմ և էլի եմ պնդում, ես և Էրիկը լավ ընկերներ ենք, միայն այսքանը: Նա հիանալի մարդ է, բայց ես տղամարդու այլ տիպ եմ նախընտրում: Այժմ էլ ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ ենք, բայց նա իմ անձնականի հետ կապ չունի և չի էլ ունենա, առավել ևս, ընտանիք կազմելու հարցում: Իսկ ամուսնանալ դեռ հաստատ չեմ պատրաստվում, ամբողջովին աշխատանքիս եմ տրված:
Ներկայացրեց Վահե Ստեպը.