1in.am-ը գրում է.

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր Twitter-ում գրել է, որ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահը իր երկրին բերել է «հազար տարվա մենություն ու տխրություն», և այդ կապակցությամբ երկրում հայտարարել է եռօրյա սուգ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցություն էր հայտնել գրողի ընտանիքին և խոստովանել, որ մանուկ հասակից սիրել է լատինաամերիկացի գրողի գրքերը:

Մարկեսը մահացել է հինգշաբթի՝ Մեխիկոյում, 87 տարեկանում:

Նրա գրչին են պատկանում «Պատրիարքի աշունը», «Սերը ժանտախտի տարիներին», «Գնդապետին ոչ ոք չի գրում», «100 տարվա մենություն» և այլ հայտնի գործեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել