Երբ տարեցներն են բողոքում աշխատանք չլինելուց, հասկանալ կարելի է... հասարակարգ փոխվեց, արժեքներ փոխվեցին, և այլն... Բայց երբ երիտասարդներն են բողոքում, մեղադրելու տեղ ունեն միայն իրենք իրենց...
Քչերն են զբաղվում ինքնակրթությամբ, քչերն են ցանկանում թամբալությունը հաղթահարել... Զրուցեք լուրջ ֆիրմաների մենեջերների հետ, նորմալ կադրերի տոտալ դեֆիցիտ է, մարդիկ պրիմիտիվ ծրագրերի չեն տիրապետում, երկու լեզու անգամ չգիտեն... Շատերն ուզում են միանգամից շեֆ լինել, իրենք իրենց ուժերը գերագնահատում ու ուրճացնում են...
Հ.Գ. Ի դեպ, մի բան էլ ասեմ... Քանի դեռ երիտասարդների մի ստվար զանգված աշխատանքի շուկայում իր անմրցունակությունը քողարկելու համար արդարանալու առիթներ է փնտրում, շատ ուրիշները, օր ու գիշեր քրտնաջան աշխատելով, պատրաստում են ապագայի բիզնեսներ, որոնք կգործեն համացանցային միջավայրում: Ես գիտակցական մակարդակով հավատում եմ, որ ընդամենը 10 տարի անց կլինեն միջազգային շուկայում որոշակի դեր ունեցող հայկական բիզնեսներ, որոնց հիմնադիրները հիմա ապրում են Հայաստանում:
Վստահ եմ` շատերը կնեղանան գրածիցս...հոգ չէ... մի կերպ կդիմանամ այդ հարվածին, բայց եթե գեթ մեկ մարդու մեջ էլ մոտիվացիա արթնանա, ուրախ կլինեմ...