1in.am-ը գրում է.

Ֆրանսիան Ուկրաինային զրահաբաճկոններ կտրամադրի զինծառայողների համար: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պաշտպանական միջոցները մոտ ապագայում կտրամադրվեն որպես մարդասիրական օգնություն, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: Այդ մասին այսօր ասել է Ուկրաինայի ԶՈՒ իրային ապահովման վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Դովգոլյուկը ճեպազրույցին: 

Դովգոլյուկը նշել է, որ այսօրվա դրությամբ կարևոր խնդիր է զինծառայողների զրահապաշտպանությունը: 

«Մոտ ժամանակներս, պայմանագրի ստորագրումից հետո, մտածում եմ, մայիսի սկզբին ու ներառյալ հուլիսը այդ խնդիրները կլուծվեն»,- ասել է նա: 

Նա նաև նշել է, որ նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք օգնություն ցուցաբերեն: 

«Արձագանքել է Ֆրանսիան: Զրահաբաճկոնները կտրամադրվեն որպես մարդասիրական օգնություն»,- ասել է Դովգալյուկը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել