1in.am-ը գրում է.
Իրանը վերջին 5 տարում կրկնապատկել է նավթի արտահանումը: Այս մասին, ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին, հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Մանսուր Մոազզամին:
Սև ոսկու արտահանումն Իրանից արտասահման տվյալ ժամանակահատվածում 700.000-ից աճել է մինչև 1,5 մլն բարել օրական:
Մոազզամին ասել է, որ իրանական օրացուցային ընթացիկ տարում իրանական նավթի արտահանումն առաջիկայում ևս կավելանա՝ ինչպես ֆիզիկական ծավալով, այնպես էլ՝ գումարային արտահայտությամբ:
Իրանական նավթի հիմնական գնորդներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Թուրքիան և Սիրիան:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_iran_266167.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել