Այսօր կարծեք կամաց-կամաց պատռվում է այն ծածկույթը, որով ծածկված այս կամ այն կրոնական կազմակերպությունները, փորձում են պարզ, բարի հավատացյալ մարդկանց հոգու աչքերին փոշի ցանել, որպեսի նրանք չկարողանան ճշմարիտը ստից զանազենլով հայտնվեն այն թակարդներում , որոնք փրկության անվան տակ գալիս են մարդկանց դարձնելու այս կամ այն շարժման գերիներն ու ստրուկներ։ Այսօր քիչ չեն այնպիսիք, որոնք հայտնվելով այս կամ այն աղանդից ներս, մատնվում են կողոպտված վիճակում, քանի որ նրանց խոստացվում է, որքան դու այստեղ շատ տաս Տիրոջը, այնքան շատ կստանաս երկնքում։ Եվ քանի որ մինչև երկինք բավականին հեռավորություն կա, նրանք՝ խոստում տվողները ստանում են անմիջապես, սակայն տվողները այդպես էլ մնում են ձեռնունայն, առանց որևէ բան ստանալու, իսկ վերջում հայտնվում են կեղեքված և կողոպտված վիճակում։ Ցավում եմ, որ մեր իրականության մեջ շատ քիչ են քաղաքական այն գործիչները, որոնք հասկանելով կարևոր մի բան, որ քաղաքականություն չի նշանակում անձնական կալվածների հարաճում, ընդլայնում, այլ Ազգային շահի պաշտպանում։ Եվ քանի որ շատերի համար անձնականն ավելի է քան հավաքական շահ հասկացողությունը, նմաններն անտարբեր են, երբ աղանդները մտած մեր երկիր, կողոպտում են մեր պարզ հավատացյալներին, ինչպես նյութապես այնպես էլ հոգեպես։ Այսօր շատերին է ծանոթ հատուկ ծառայությունների կողմից մշակվող տարաբնույթ մեթոդներն ու միջոցները մարդկանց զգոնությունը թուլացնելու, հիպնոսացնելու և այդ կերպ նրանց ծառայեցնելու այնպես, ինչպես իրենք են կամենում։ Եվ ահա նման երևույթների մասին է խոսում նաև Ժիրինովսկին։ Որքան էլ նրան տարօրինակ համարենք, սակայն կան բազում բաներ, որոնց մասին խոսելիս տեսնում ես նաև այնտեղ առկա տրամաբանությունը։ Լսեք և մտածեք, նախ որտեղից են հայտնվում աղանդները, ինչու են հայտնվում և ինչ նպատակով են հայտնվում։ Ահա այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչու փոքրիկ Հայաստանում գրանցված շուրջ 60, չգրանցված շուրջ 200 աղանդավորական տարբեր կազմակերպություններ են գործում, որոնք փրկության անվան տակ քայքայում են մեր մեկ ափ մնացած ժողովրդի միասնականությունը, իրար նկատմամբ ատելություն, թշնամանք սերմանելով, քանի որ բոլորի քարոզությունը նույնն է, եթե մեզ հետ չեք ուրեմն կործանվելու եք։ Նայեք լսեք, ոչ թե անհիմն դատափետտելու, այլ մտածելով ընկալելու, թե ասվածում որքանն է ճիշտ և տրամաբանական, կամ՝ ոչ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/376669382473913?stream_ref=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել