1in.am-ը գրում է.
Մեքսիկայի դաշնային ոստիկանության գրեթե բոլոր աշխատակիցները տառապում են ավելորդ քաշով: Այսպիսի եզրակացության է եկել Ազգային անվտանգության հանձնաժողովը (ԱԱՀ)՝ իրավապահ մարմինների 33.58 հազար օպերատիվ և վարչական աշխատակիցների հետազոտությունից հետո՝ հայտնում է ITAR-TASS-ը:
ԱԱՀ հետազոտության արդյունքներով՝ դաշնային ոստիկանության ավելորդ քաշ ունեցող աշխատակիցների 63%-ը կին է, 58%-ը՝ տղամարդ: Լուրջ ճարպակալմամբ տառապում է Մեքսիկայի դաշնային ոստիկանության՝ 40 տարեկանից բարձր աշխատակիցների 1%-ը:
Հետաքրքիր է, որ Մեքսիկայի դաշնային ոստիկանության ստեղծման մասին օրենքը պատժամիջոցներ չի նախատեսում գիրացող ոստիկանների համար:
Դաշնային ոստիկանության վարչությունն ամեն օր սննդամթերք է հատկացնում իր աշխատակիցներին, որը, իշխանությունների պնդմամբ, համապատասխանում է դիետիկ նորմերին: Սակայն ոստիկաններն ամեն օր այն լրացնում են իրենց հաշվին փողոցում սնվելով:
Իրենց աշխատակիցների ավելորդ քաշի դեմ պայքարելու համար Մեքսիկայի որոշ շրջաններում ոստիկանապետերը սեփական նախաձեռնությամբ սպորտային միջոցառումներ են կազմակերպում:



