1in.am-ը գրում է.
Համացանցային հսկա Google-ի մաքուր շահույթը 2014-ի առաջին եռամսյակի տվյալներով ավելացել է 3 տոկոսով՝ 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, և հասել 3.452 մլրդ դոլարի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը: Հաշվետու ժամանակահատվածում եկամուտը ցուցաբերել է 19 տոկոսի աճ՝ հասնելով 15.420 մլրդ դոլարի:
Ընկերությունում նշել են, որ եկամտի մեծ մասը՝ 68 տոկոսը, բաժին է ընկում Google-ի հիմնական կայքին: Եկամուտը վերջին եռամսյակում աճել է 21 տոկոսով և հասել 10.47 մլրդ դոլարի: Հաշվետու ժամանակահատվածում գովազդային եկամուտն ավելացել է 16 տոկոսով և կազմել 13.9 մլրդ դոլար:
Ընկերության կապիտալիզացիան կազմում է 374.05 մլրդ դոլար:
Ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո Google-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 6 տոկոսով և այժմ կազմում է 524.6 դոլար:
Համաձայն comScore-ի վիճակագրության՝ 2013-ի տվյալներով՝ Google-ը վերահսկում է համաշխարհային որոնողական շուկայի 62.8%-ը:



