Կարեն Քոչարյանի՝ ՕԵԿ-ին քննադատելու «привычка»-ն արդեն զավեշտ է առաջացնում:
Հարգելի Կարեն Քոչարյանը անկախ տարվա եղանակից, անկախ հանգամանքներից, ռուսերեն լեզվով ասած, «привычка» է դարձրել ՕԵԿ-ին, Արթուր Բաղդասարյանին, ժողովրդական լեզվով ասած «քլնգելու»: Լավ, այն ժամանակ, երբ ՕԵԿ-ը կոալիցիայի մեջ էր, ինչ-որ տեղ հասկանալի էր նրա մոտեցումը, չնայած էլի հարցեր էր առաջանում, քանի որ Կարեն Քոչարյանը երբեք արմատական ընդդիմադիր կեցվածքով աչքի չի ընկել, բայց հիմա էլ քննադատե՞լ, երբ ՕԵԿ-ը հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցայից, այդ դա անհասկանալի է ինձ համար: Գոնե Կարեն Քոչարյանը չզլանար և, ինպես ՕԵԿ-ի մի շարք օպոնենտներ, ասենք, գրեր ըստ հավաստի աղբյուրների (մեկ է, մեր մոտ ընդունված է՝ ինչ սուտ կա, այդ անվան տակ սղցնում-գնում են, թե չէ տեսեք՝ ինչ է գրել. ««Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիայից դուրս գալու ամենահավանական պատճառն այն է, որ «իշխանությունն է նրանց ուղարկել ընդդիմություն»: Հիմա իմ մոտ հարց է առաջացել. «Հավանականությունը դա արդեն հաստատուն կատեգորիա չէ, և եթե դա այդպես է՝ ինչո՞ւ մի փոքր չեք համբերում, որպեսզի ՕԵԿ-ի հետագա քայլերից վերջնականապես համոզվեք նոր ասեք, այլ հայտարարությունից դեռ մի քանի ժամ չանցած հետևություններ եք անում»...:
Հ. Գ. Հարցս ուղղեցի ու փոշմանեցի, քանի որ հիշեցի, որ Կարեն Քոչարյանը «ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ» խաղի հաղորդավարն է, իսկ այնտեղ սովոր են մեկ րոպեում եզրակացություններ անել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=510012319111026&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել