Բողոք-նամակ «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության անձնակազմին, հաղորդումների պատասխանատուներին, պրոդյուսերներին
Ես Երևան քաղաքի հասարակ բնակիչ եմ, ով ծնվել, մեծացել և ներկայումս աշխատում է մայրաքաղաքում: Ազատ ժամանակ հեռուստացույց եմ դիտում և այլ հեռուստաընկերությունների շարքում դիտում եմ նաև ձերը: Ընդհանուր առմամբ գոհ եմ և հավանում եմ ձեր ընտրած ֆորմատը, սակայն կցանկանայի անդրադառնալ «Արի ամուսնանանք» հաղորդաշարին` մի հակահիգենիկ երևույթի, որն աղտոտում է ձեր եթերը: Եկեք չնայենք այն տեսանկյունից, որ եթե իմ դուրը չի գալիս, կարող եմ փոխել ալիքը. հարցը երևույթի մասին է:
Կարծում եմ բոլորս էլ հաճույք ենք ստանում վերոնշյալ հաղորդման ռուսական տարբերակը դիտելիս: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ լինելով շոու /խոսքը ռուսական տարբերակի մասին է/ այդ հաղորդումը վերջիվերջո պետք է նաև ծառայի իր նպատակին, որը, ռուսական տարբերակի դեպքում, ըստ իս հաջողվում է: Երկրորդը` դիտելով ռուսական տարբերակը միանգամայն աչքի է ընկնում այն պատասխանատվությունը և պրոֆեսիոնալիզմը, որով հաղորդման պատասխանատուները առաջնորդվում են: Դա պարզ է դառնում առաջին հայացքից աննշան թվացող մանրուքներից, ինչպես օրինակ` մասնակիցների նկարներից: Ո՞ր մի ողջամիտ մարդը եթերում կներակայացնի մասնակցի նկարը, որտեղ պատկերված անխնամ և փնթի արտաքինով երիտասարդը կքանստած է Հանրապետության հրապարակում: Ինչո՞ւ ստեղծել տպավորություն, որ դա է մեր ազգը` առանց ներկայացուցչական որևէ տվյալների` ի տարբերություն ռուսների: Սակայն ես խորապես համոզված եմ, որ տարբերությունն ընդամենը նրանում է, որ ռուսական տարբերակում հաղորդման պրոդյուսերը դժվար թե թողնի ամեն մի թափթփուկի հանդես գալ իր հաղորդման եթերից, ինչից պարզ է դառնում, որ պատասխանատուները հետաքրքրված են որակով, էսթետիկայով, բովանդակությամբ, որոնք իրենց հերթին նպաստում են ինչպես ցուցանիշի բարձրացմանը, այնպես էլ ազգային, թեկուզ և արտաքին արժեքների պահպանմանը:
Այսինքն նշված դեպքում պատասխանատու աշխատակիցները միանշանակ չեն գնա բազում «զոհերի» /հեռուստադիտողին անճաշակ և տխմար հաղորդում հրամցնելու տեսքով/ իրենց հեռուստաաղբի շարունակականությունը ապահովելու համար:
Ես կհասկանաի, եթե այս պլագիատը տևեր ասենք մոտ 2 շաբաթ, որից հետո, իրենց նախաձեռնությունից հիասթափված պրոդյուսերները դադարեցնեին դրա հետագա հեռարձակումը, բայց դա տեղի չունեցավ ձեր դեպքում:
Հաջորդը ինչին կուզենայի անդրադառնալ հաղորդավարուհիներն են: Ափսոսում եմ և հուսահատվում այն տխուր փաստից, որ իրենց ասպարեզում շնորհալի, կայացված և հարգանք վալող արվեստագետները, դառձել են ռեյթինգի զոհ և ակամայից ստվեր են գցում իրենց անցած մշակութային ուղու վրա:
«Արի ամուսնանանք» հակաշոուի վերաբերյալ, որը հանդիսանում է հումորի անսպառ աղբյուր, կարելի է դեռ երկար գրել` թեկուզ այն ազդեցության մասին որ նա թողնում է հեռուստադիտողի վրա, այն անցանկալի տպավորության մասին, որը ձեռք է բերում օտարերկրացին առաջին անգամ այն դիտելուց, բայց ես կավարտեմ այսքանով` մնացածը թողնելով ձեր հայացողությանը և բարի կամքին:



