Յուրաքանչյուր թղթապանակի համար միացնելով Hidden ֆունկցիան, այն դառնում է անտեսանելի յուրաքանչյուր օտար անձի համար: Խնդիրն այն է, որ շատ հեշտ կարելի է միացնել թաքնված թղթապանակների հայտնաբերման ռեժիմն ու Ձեր գաղտնիքները միանգամից կբացահայտվեն: Որպեսզի Ձեր թաքցրած թղթապանակները չերևան և ֆայլեր փնտրելուց այդ թղթապանակի մեջ գտնվող ֆայլերը իհայտ չգան, անհրաժեշտ չէ ոչ մի ծրագիր կամ հավելում, բավական է ունենալ մինիմալ գիտելիքներ համակրգչից և վերջ ;)
Քայլ 1
Բացում եք Run բաժինը (Start→Run)
Նախ անհրաժեշտ է տալ attrib հրահանգը, ինչպես գրված է օրինակում, սակայն չմոռանաք չակերտներում գրված հասցեն փոխել Ձեր թղթապանակի ամբողջական հասցեով և սեղմեք OK:
attrib +s +h “C:\Users\Administrator\Desktop\Mihi Locus”
Այժմ թղթապանակն այլևս տեսանելի չէ, նույնիսկ, եթե միացված է թաքնված թղթապանակների ցուցադրման ռեժիմը:
Իսկ հիմա ամենակրևոր պահը: Դրանք նորից տեսնելու համար անհրաժեշտ է նորից բացել դրանք: Դա անելու համար նորից բացում եք Run բաժինը և հավաքում ներքևում նշված կոդը: Սա նույն կոդն է, ուղղակի s և h տառերից առաջ + ի փոխարեն - է դրվում:
attrib -s -h “C:\Users\Administrator\Desktop\Mihi Locus”
Նյութի աղբյուր՝ http://mihilocus.blogspot.com/2012/02/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել