1in.am-ը գրում է.
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ տևական և ուժեղ սթրեսները վնասում են ոչ միայն սեփական առողջությանը, այլև փոխանցվում են սերունդներին: Այսպես. այն մարդկանց երեխաները, որոնք վերապրել են Կամբոջայում կարմիր կխմերների ցեղասպանությունը, ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, իսկ Վիետնամի պատերազմի վետերանների երեխաները ավելի հաճախ են ինքնասպանության դիմում:
Ավելի վաղ համարվում էր, որ հոգեկան տրավմայի հետևանքները ազդում են երեխաների ու ծնողների հարաբերության վրա, սակայն ներկայումս գիտնականներն ապացույցներ են գտել, որ սթրեսը քիմիական հետք է թողնում օրգանիզմում մոլեկուլյար կառուցվածքի վրա:
Հոդվածում, որը հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում, հետազոտության հեղինակները պնդում են, որ այն երեխաների ԴՆԹ-ները, որոնց ծնողները հաճախ են տառապել իրենց կյանքի ընթացքում, այլ կերպ են գործում, քան մյուս մարդկանց պարագայում:



