Հարգելի ոստիկաններ, խնդիրները, որոնք կոչված եք լուծելու դուք, առանձնահատուկ են։ Դուք պահպանում եք օրենքն ու հասարակական կարգը։ Ձեր կոմպետենտությունից, պատասխանատվությունից, սկզբունքայնությունից կախված են պետության հեղինակությունը, հասարակության համերաշխությունն ու անդորրը, յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանվածությունը։
Ոստիկանության պատմության մեջ քիչ չեն վառ ու հերոսական էջերը՝ լի համարձակությամբ, կայունությամբ, ինքնազոհությամբ։ Մենք հպարտանում ենք իրական պրոֆեսիոնալներով, նրանցով, ովքեր արժանապատվորեն ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Կասկածից վեր է, որ այսօրվա ոստիկանը որակապես այլ է, և դա վերջին ժամանակների մեծ ձեռքբերումներից է։
Շնորհավորում եմ ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ։ Լինեք առողջ, ամուր ու կայուն։ Դուք եք ՀՀ քաղաքացու անվտանգության ու ապահովության երաշխավորը։