Ըստ բնույթի` աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության: Ոստիկանների ամենօրյա աշխատանքի առանձնահատկություններից ու մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններից ելնելով, անկախ պաշտոնից ու կոչումից, նրանք ամենօրյա աղոթքի կարիք ունեն: Լիահույս ենք, որ նրանց աղոթքները ոչ թե զղջման և ապաշխարհության, այլ հավատի և փառաբանության են լինելու:
Այսօր ոստիկանության օրն է: Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ոստիկաններին ու հատկապես հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մեր բոլոր գործընկերներին, որոնց ծանր աշխատանքը արդեն տեսանելի արդյունք է տալիս: Ոստիկանության բաց և թափանցիկ լինելը նախևառաջ ձեր շնորհքն է, ինչը ոստիկանի նկատմամբ քաղաքացու հավատի առաջնային նախադրյալներից է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=613404602081204&set=np.28582907.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել