Epress.am-ը գրում է.
«ՅուՏէյր» ավիաընկերությունը 2014 թվականի ապրիլի 21-ից սկսելու է նոր միջազգային չվերթ իրականացնել՝ Երևան-Մոսկվա-Երևան երթուղիով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Քաղաքների միջև չվերթները իրականացվելու են ամեն օր Boeing 737-500 ինքնաթիռով, Մոսկվայից՝ ժամը 11:10-ին, Երևանից՝ 15:55-ին (տեղական ժամանակով)։
Տոմսի նվազագույն արժեքը թռիչքից ավելի քան 3 օր առաջ գնելու դեպքում մի կողմ չվելու համար կկազմի 49 եվրո (առանց գործակալի վճարի), թռիչքից մինչև 3 օր ժամկետում գնելու դեպքում՝ 69 եվրո։
Ներկայումս Մոսկվայի և Երևանի միջև թռիչքներ են իրականացնում երեք ավիաընկերություններ՝ «Աեորոֆլոտը», S7 Airlines-ը (Սիբիր) և «Էյր Արմենիա»-ն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել