1. Որպեսզի դառնաս խելացի, բավական է կարդաս ընդամենը 10 գիրք, բայց դրանք գտնելու համար, հարկավոր է կարդաս հազարավորները:
2. Կարդալով այն հեղինակներին, ովքեր լավ գրողներ են համարվում, կդառնաս ավելի կիրթ և գրագետ մարդ:
3. Մշակույթը կարդացած գրքերի քանակը չէ, այլ դրանք հասկացածների քանակը:
4. Այն մարդիկ, ովքեր շատ են գրքեր կարդում, միշտ կղեկավարեն նրանց, ովքեր ավելի շատ դիտում են հեռուստացույց:
5. Որքան ավելի շատ ես կարդում, այնքան քիչ ես նմանվում ուրիշներին:
6. Ինչպես մետաղադրամից դառնում է ռուբլի, այնպես էլ կարդացած գրքերի քանակը վերջում կդառնա գիտելիքներ:
7. Կարդալը մտքի զարգացման համար նույն է, ինչ ֆիզիկական աշխատանքը՝ մարմնի կառուցվածքի համար:
8. Գոյություն ունի միայն մեկ ավելի վատ բան, քան 90 օրվա ընթացքում գրքին ձեռք չտալ, դա այն է, երբ 90 օրվա ընթացքում գրքին ձեռք չես տալիս և մտածում ես, որ ոչինչ էլ չի եղել: © Ջիմ Ռոն
9. Կա ավելի վատ հանցագործություն, քան գրքեր այրելը. օրինակ՝
դրանք չկարդալը:
Ռէի Բրէդբերի