«...Տարբեր պաշտոնյաներ, արդեն սկսել են հանրային այս տարածքի զավթումը ներկայացնել որպես աննկարագրելի մի բարեգործության օժանդակություն. թե աշխատատեղեր են ստեղծվելու այստեղ: Նման ծիծաղելի արդարացումների վերջը հարկավոր է տալ: Միամտություն է շահույթ հետապնդող հիմնարկներին, մասնավորաբար բանկերին վերաբերվել որպես Գյումրիում գործազրկությունը նվազեցնելու երազանքով տապակվող ու աշխատատեղ ստեղծելու բաղձանք ունեցող բարեգործական հիմնարկների, հարկավոր է նրանց վերաբերվել` որպես շահույթ հետապնդող հիմնարկների, որոնք չեն կարող շահույթն ունենալ առանց աշխատատեղեր բացելու, եւ այլեւս անհեթեթ ծիծաղելի հիմնավորումներով չհամարձակվել հանրային տարածքները զոհաբերել դրանց: Եթե ինչ-որ բանկ ուզում է մասնաճյուղ բացել Գյումրիում, վերջ ի վերջո կբացի, մենք չենք ուզում հեքիաթներ լսել այն մասին, թե միայն այդ տարածքի դեպքում է, որ բանկը կկամենա մասնաճյուղ ունենալ այստեղ: Տեղական իշխանությունները թող օժանդակեն բանկին` տարածքներ հատկացնելով ոչ կանաչ գոտիներում: Թույլ չենք տալու, որ դա տեղի ունենա մեր հանրային տարածքների հաշվին:...»
Կից տեսությանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: