Փոքրիկ Վենգենը շատ է սիրում քնել: Նրա մայրիկը՝ լուսանկարիչ Քուինի Լիաոն, որոշել է իր մանկան քունն օգտագործել մի լուսանկարչական նախագիծ իրականացնելու համար: Այդ նախագիծը կոչվում է «Վենգենը հրաշքների աշխարհում»: Այս չինացի լուսանկարիչը նախ հեքիաթային դիզայներական լուծումներով տեսարաններ է ստեղծում, սակայն այդ տեսարանները ամբողջական չէին լինի, եթե դրանց կիզակետում չհայտնվեր Լիաուի ննջող բալիկը՝ Վենգենը: Վենգենը հավանաբար բավականին խորն է քնում, քանի որ նա չի արթնանում ո՛չ վառ լուսավորությունից, ո՛չ այս այն կողմ տեղափոխվելուց: Լուսանկարների այս շարքն անհնար է դիտել առանց ժպտալու: Այս լուսանկարները հայտնվեցին մի վեբկայքում, հետո տարածում գտան ողջ համացանցով մեկ: Ավելի ուշ հրատարակվեց «Քնած երեխան» վերնագիրը կրող գիրքը, որում տեղ գտան այս սքանչելի լուսանկարները: Այս ֆոտոշարքի յուրաքանչյուր լուսանկարը նայելիս դիտողներն ասես Վենգենի արկածների ականատեսը դառնան: Շատերն ասում են, որ մինչ Վենգենը երազներ է տեսնում, նրա մայրիկը նկարում է իր բալիկի երազները:

















