«Բոնսաի» բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «սկուտեղում աճեցված»: Բոնսաին արվեստի յուրահատուկ ուղղություն է: Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ արվեստի այս ուղղության հետևորդները փոքր տարաների մեջ այնպիսի մանրակերտ ծառեր են աճեցնում, որոնք արտաքուստ միայն իրենց չափով են տարբերվում սովորական ծառերից: Բոնսաին արդեն մոտ մի դարի պատմություն ունի: Ներկայումս արվեստի այս ճյուղը տարածված է ոչ միայն Ճապոնիայում, այլև աշխարհի բազում երկրներում, այդ թվում՝ Անգլիայում: Քրիս Գիզն Անգլիայի Մեյդենհեդ քաղաքից է: Նա մասնագիտությամբ ինժեներ է, սակայն ներկայումս ավելի շատ ժամանակ է հատկացնում մանրակերտ ծառերի աճեցման աշխատանքներին:  Նա հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց այն ժամանակ, երբ իր աճեցրած ծառերի լուսանկարները հայտնվեցին Flickr-ում: Օրերից մի օր նա որոշեց մի այնպիսի նախագիծ սկսել, որը հատկապես շատ դուր կգար Թոլքիենի ստեղծագործությունների երկրպագուներին: Ստորև ներկայացված լուսանկարներում պատկերված են Բիլբո ԲեգգինսիՖրոդո Բեգինսի և Սեմուայզ Գեմջիի տունը, որտեղ սկսվում ու ավարտվում են «Մատանիների տիրակալը» ու «Հոբիթը»:  Պարզապես հիանում ես՝ տեսնելով, թե ինչ մանրակրկիտ ու տքնաջան աշխատանք է տարել Քրիս Գիզը: Նա ոչ միայն մանրակերտ ծառ է աճեցրել, այլև դրան կից թումբ, ցանկապատ, դարպաս, ծխնելույզ կառուցել: Դրա շնորհիվ էլ այս ստեղծագործությանը նայելիս դիտողների մոտ ակամայից ասոցիացիաներ են առաջանում «Մատանիների տիրակալի» ու «Հոբիթի» հետ: 

bonsai baggins hobbit home by chris guise (7)

bonsai baggins hobbit home by chris guise (6)
bonsai baggins hobbit home by chris guise (3)

bonsai baggins hobbit home by chris guise (9)

bonsai baggins hobbit home by chris guise (15)

bonsai baggins hobbit home by chris guise (16)

bonsai baggins hobbit home by chris guise (14)

bonsai baggins hobbit home by chris guise (10)

bonsai baggins hobbit home by chris guise (12)

bonsai-baggins-hobbit-home-by-chris-guise-(19)

bonsai baggins hobbit home by chris guise (11)
bonsai baggins hobbit home by chris guise (13)
bonsai baggins hobbit home by chris guise (18)

bonsai baggins hobbit home by chris guise (1)

bonsai baggins hobbit home by chris guise (4)
bonsai baggins hobbit home by chris guise (2)
bonsai baggins hobbit home by chris guise (8)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել