Զարմանում են բոլոր այն մարդկանց վրա, ովքեր համառորեն շարունակում են Ուկրաինայում կատարվող դեպքերի հետևում տեսնել միայն ռուսների և ԿԳԲ-ի ականջները: Հասկանալի է, որ դեռ Մայդանի սկզբում մի փոքր դժվար էր ոմանց համար հասկանալ, թե ինչ է կատարվում, ովքեր են դերակատարները, ինչ են ուզում և վերջում ինչ է ստացվելու: Բայց մի քանի ամիս անց նորից նույնը պնդել, արդեն, մեղմ ասած, ադեկվատ չէ: Ուկրաինական իշխանությունները արդեն սկսկել են ապահովագրման գործընթացը` օրենսդրական նախագիծ են ներկայացրել, որը թույլ է տալու արտակարգ դրության պայմաններում նախագահական և ապա խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Իրենք իրենց անպատասխանատվության ձեռքը կրակն են ընկել: Նման պայմաններում ընտրությունների լեգիտիմության մասին խոսելը նույն Արևմուտքի կողմից արդեն ընդունելի չի լինելու, գումարած նաև երեկ Ցարևին ծեծի ենթարկելը ռադիկալների կողմից: Եթե այս ամենին էլ հավելենք քաղաքացիական անձանցից կազմվող իբրև թե հայրենասերների հատուկ ջոկատները, որոնք վաղ թե ուշ դառնալու են Աջ սեկտոր, ապա կտեսնենք, որ օրինականության և լեգիտիմության սահմանները ներկայիս իշխանություններից շատ հեռու են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/678538132224925?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել