Lurer.com-ը գրում է.

Սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև շարունակվում են բախումները Քեսաբում, մասնավորապես՝ 45 բարձունքի շրջակայքում: Բանակը շարունակում է իր ռազմական գործողությունները՝ օդային հարձակումներ իրականացնելով զինյալների հավաքատեղիների վրա: Բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել:

Սիրիական բանակի գործողությունները վերջին մի քանի օրերին կենտրոնացել են Սլտրան գագաթի ուղղությամբ, որը ճանապարհ է բացում դեպի Չալմայի գագաթ, ինչպես նաև դեպի Էքիզօլուք և Սամրայի շրջաններ: Տեղեկություններ կան, որ Քեսաբի մերձակայքում 23 զինյալ է սպանվել, ևս 38-ը վիրավորվել են: Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ սիրիական բանակն այժմ ռմբակոծում է Քեսաբ գյուղաքաղաքում զինյալների հավաքատեղիները:

Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` Քեսաբից 3կմ հեռավորության վրա գտնվող Չալմայի լեռան մոտ բախումների ժամանակ տասնյակ զոհեր և վիրավորներ են գրանցվել: Սիրիական օդաուժը ռմբակոծում է Լաթաքիայի Մաշրիֆա և Կարդահա գյուղերում զինյալների հավաքատեղիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել